HY

Ի՞նչ է QR կոդը

“QR” կոդ տերմինը, դա “Արագ Արձագանք” կոդի (“Quick Response”) կարճ անվանումն է: Պարզության համար, դրանք “քառակուսի շտրիխկոդեր” են, որոնք առաջին անգամ մշակվել և կիրառվել են Ճապոնիայում, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Օգտագործվելով, որպես օգտագործողից սմարթֆոն տեղեկատվության փոխանցման միջոց, այդ կոդերը կարող են պահել տեղեկատվության մեծ քանակություն, օրինակ՝ օրացուցային իրադարձություններ, հեռախոսահամարներ, տեքստային հաղորդագրություններ, տվյալներ արտադրանքի վերաբերյալ, էլեկտրոնային հաղորդագրություններ և այլ տեղեկություններ, որոնք կարելի է թվարկել : Դրանք գործում են որպես արդի և մեքենակայան-ընթերցման UPC շտրիխկոդեր և կարող են կիրառվել ապրանքների փաթեթավորման, բիզնես պատուհանների, գովազդային վահանակների, ցուցատախտակների, այցեքարտերի և գովազդների համար, ինչպես նաև վերահսկելու ապրանքները և բացահայտելու տվյալներ:

QR կոդը կարդալու համար, պետք է ունենալ QR-կոդ ընթերցող ծրագիր, ինչպիսիք են՝ “QR droid” ծրագիրը Android հեռախոսների համար, “RedLaser” ծրագիրը iOS և “QR code Scanner Pro” ծրագիրը Blackberry օպերացիոն համակարգերով պլանշետների կամ սմարթֆոնների համար: QR ծրագիրը ներբեռնելուց հետո սարքավորման տեսախցիկը անմիջապես ակտիվանում է: Անհրաժեշտ է QR կոդը ուղիղ գծով, անշեղորեն և անշարժ պահել սարքավորման տեսախցիկի մոտ, մինչ QR ծրագիրը կհաղորդի կարճ ազդանշան, արտապատկերելով կոդում պահվող ամբողջ տեղեկատվությունը: Որոշ ծրագրեր նաև ակտիվացնում են Վեբ-Բրաուզերներ և օգտվողներին վերահասցեագրում դեպի համապատասխան հղումը, որտեղ գտնվում է կոդում պահվող տեղեկատվությունը:

Որտե՞ղ և ինչպե՞ս են կիրառվում QR կոդերը

Կան QR կոդերի կիրառման շատ բազմաթիվ եղանակներ, սկսած ինքներդ ձեր մասին տեղեկատվության տարածումից մինչև ձեր բիզնեսի համար մարքեթինգային լուծումները ներառյալ: Ստորև ներկայացված են QR կոդերի կիրառման մի քանի եղանակներ (բիզնեսում QR կոդերի կիրառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կարելի է գտնել այս հղումով).

Այցեքարտեր /գովազդային նյութեր

Դուք կարող եք QR կոդերը տպագրել ձեր այցեքարտի, ազդագրի և բրոշյուրի վրա, այնպես, որ դրանք կարող են հասցեագրել Ձեր կոնտակտային տվյալները սմարթֆոնի հասցեագիրք կամ արտապատկերել կայքէջը ձեր բիզնեսի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ: Դրանք կարող են տպագրվել ցանկացած նյութի վրա և ամենուր, անհատական բրենդինգային շապիկներից սկսած մինչև գովազդային վահանակներ և օդանավեր:

Միջոցառման հրավիրատոմս

Եթե Դուք միջոցառումների պլանավորման մասնագետ եք, ապա ավելացրեք QR կոդը միջոցառման հրավիրատոմսերին, որոնք հղվում են RSVP էջ (ֆրանսերեն “répondez s'il vous plaît” թարգմանությամբ) և այդ միջոցառման GPS կոորդինատներ, այնպես, որ հնարավոր այցելուները կարող են հաստատել իրենց մասնակցությունը և նշել միջոցառման վայրը իրենց սմարթֆոնի GPS նավիգացիոն ծրագրում:

Ապրանքի փաթեթավորում/Ապրանքի վերահսկում/Հաճախորդների ակնարկներ, միանգամայն իրական ժամանակում

Դուք կարող եք ավելացնել QR կոդեր ձեր ապրանքի վերջնական փաթեթավորմանը հաճախորդներին ուղղորդելով դեպի ձեր բիզնեսի և արտադրանքների կայքէջ: Հղումը կարող է ներառել բացատրություն ապրանքի և դրա օգուտների վերաբերյալ, օգտագործողի ձեռնարկներ, հաճախորդների սպասարկման կոնտակտային տվյալներ և ընդհանուր տեղեկատվություն ընկերության մասին, այդ թվում այլ մանրամասներ:

QR կոդերի տեսակները

Գոյություն ունեն երկու հիմնական տիպի QR կոդեր՝ դինամիկ և ստատիկ:

Դինամիկ կոդերը, նաև անվանում են “կենդանի QR կոդեր”:

Այս կոդերը ստեղծելուց հետո, հնարավոր է խմբագրել դրանց հիմնական հղումը առանց միջամտելու կոդը: Ապակոդավորման ժամանակ, դինամիկ կոդը ձեզ վերահասցեագրում է սերվեր, որտեղ տվյալների բազայում պահվում են հատուկ հրահանգներ՝ ծրագրավորված փոխգործակցելու հատկապես այդ ապակոդավորման հետ: Դինամիկ կոդերը հարմար են, քանի որ դրանք ստեղծվում և կիրառվում են միանգամից, և Դուք կարող եք փոփոխություն կատարել, երբ տեղեկատվությունը ապակոդավորման արդյունքում արտապատկերվի որպես հղում (դոմեյն, վեբ), որն էլ արտապատկերում է տեղեկատվությունը:

Ստատիկ կոդեր

Ի տարբերություն դինամիկ կոդերի, ստատիկ QR կոդերը կամ պահում են տեղեկատվությունը ուղղակիորեն տեքստային ձևով կամ հասցեագրում դեպի կայքէջեր առանց երկրորդային հղումների միջոցով վերահասցեագրման: Դա նշանակում է, որ տեղեկատվությունը կամ հղումը չի կարող փոփոխվել կամ խմբագրվել (ամեն անգամ անհրաժեշտ կլինի ստեղծել նոր ստատիկ կոդ): Ստատիկ կոդերը իդեալական տարբերակ են հանդիսանում այն մարդկանց համար, որոնց անհրաժեշտ են կոդեր՝ պարունակող անփոփոխ տեղեկատվություն (օրինակ՝ տեղեկատվություն ծննդյան ամսաթվի և արյան կարգի վերաբերյալ):

Ո՞րն է արդյունավետ. դինամիկ կամ ստատիկ կոդեր

Ստատիկ կոդերը ուղղակիորեն պարունակում են օգտակար տեղեկատվություն: Դա նշանակում է, որ դուք չեք կարող հետևել և կառավարել այդ կոդերում առկա տեղեկատվությունը: Ստատիկ կոդերը կարող են լինել շատ անհարմար, քանի որ, անհրաժեշտության դեպքում դուք չեք կարող փոփոխել արտապատկերված տեղեկատվությունը առանց վերատպելու նախկինում տպագրված բոլոր նյութերը:

Դինամիկ կոդերը պարունակում են հղումներ դեպի մասնագիտացված վեբ սերվերներ, որտեղ պահվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ տեղեկատվություն արտապատկերել տվյալ պահին կամ, որ կայքէջ է անհրաժեշտ վերահասցեագրել: Դա նշանակում է, որ դուք կարող եք վերահսկել այդ դինամիկ կոդը (հավաքել վիճակագրական տեղեկատվություն), և փոփոխել կամ խմբագրել նպատակային վեբ հղումը, առանց կոդի կառուցվածքին միջամտելու:

Այս փաստը դինամիկ կոդերը դարձնում է ունիվերսալ, այն իմաստով, որ դուք ստիպված չեք լինի վերատպել նախկին տպագրված նյութերը: Այն ամենը, որ ձեզ անհրաժեշտ է կատարել, դա ուղղակի փոխել նպատակային հղումը, որը հասանելի տարբերակ չէ ստատիկ կոդերի համար: Այն փաստը, որ դուք կարող եք վերահսկել դինամիկ կոդերի միջոցով արտապատկերված տեղեկատվությունը, նույնիսկ այն բանից հետո, որ դրանք տպագրվել են, խոսում է հօգուտ դինամիկ կոդերի ընտրության, ի համեմատ ստատիկ կոդերի, եթե դժվար կլինի փոխարինել դրանք օգտագործելուց հետո (օրինակ՝ մեծ քանակությամբ տպագրված օրինակներ, ֆիզիկապես հնարավոր չէ մուտք գործել կոդ):

Ինչ վերաբերում է ստատիկ կոդերին, դրանք ավելի լայնորեն հասանելի են անվճար հատվածներում, քանի որ դրանք չեն պարտադրում որևէ տեխնոլոգիական պահանջ, մինչդեռ դինամիկ կոդերը մեծ պահանջարկ են ներկայացնում սերվերներին, որոնց միջոցով դրանք մշակվում են: Հետևաբար, վեբ կայքերը, որոնք առաջարկում են անվճար QR կոդեր, սովորաբար առաջարկում են միայն ստատիկ QR կոդեր, իսկ դինամիկ QR կոդերը վճարովի են:

Ինչ կարող եք անել TrustThisProduct ծառայության հետ

TrustThisProduct (թարգմանաբար՝ Վստահիր Այս Ապրանքին) ծառայությունը առաջարկում է (անվճար) հնարավորություն ստեղծելու, կառավարելու և վերահսկելու երեք դինամիկ QR կոդ հետևյալ դոմեյններից Me24.info, About24.info, MyPet24.info: Միևնույն ժամանակ, այս դինամիկ կոդերը (ըստ ներգրավված սերվերների) կհանդիսանան սերվերի վրա հիմնված կոդեր TrustThisProduct բիզնես տեխնոլոգիաների հարթակում, սերվերային բազմակի ամրագրմամբ և DNS համակարգի աշխարհագրական ճանաչմամբ:

Եթե դուք ձեռնարկատեր եք կամ բիզնեսի ներկայացուցիչ և ցանկանում եք օգտագործել դինամիկ QR կոդեր ձեր բիզնեսի համար, մենք առաջարկում ենք ձեզ գրանցվել TrustThisProduct ծառայության բիզնես բաժնում (վեբ կայք՝ PVCode.com): Դուք հնարավորություն կունենաք անվճար ստեղծել երեք դինամիկ QR կոդ և օգտվել ծառայության հավելյալ գործառույթներից (օրինակ՝ տեղեկատվության ավտոմատ արտապատկերում հաճախորդի համար նախընտրելի լեզվով, տեղեկատվության արտապատկերում TrustThisProduct.com դոմեյնից, բազմակի-օգտվողների հաշիվ, մարքեթինգի վերաբերյալ լրացուցիչ տվյալների հավաքագրում, և այլ գործառույթներ): TrustThisProduct բիզնես տարբերակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար, խնդրում ենք վերանայել բրոշյուրը:

Ամփոփում

Բիզնես ոլորտում QR կոդերը դառնում են հայտնի, քանի որ, դրանք թույլ են տալիս շատ արագ եղանակով տրամադրել մեծ քանակությամբ օգտակար և հավաստի տեղեկատվություն ձեր հաճախորդներին և գործընկերներին, գրեթե առանց որևէ արժեքի: Եթե դուք ունեք հարցեր մեր ծառայության վերաբերյալ կամ որևէ նոր գաղափար, ապա կարող եք կապվել մեզ հետ էջի ստորին մասում առկա ձևի միջոցով՝ մենք միշտ ուրախ ենք խոսել Ձեզ հետ!

TrustThisProduct®:

Copyright © 2014-2016, PVCode LLC
Մենք պարզեցնում եմ դժվարինը

Գլխավոր էջ